02:26  ,  3 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ-ի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացված առաջնության եզրափակիչում ամերիկացիները մրցել են Չինաստանի թիմի հետ եւ հաղթել 83:61(18:13, 25:20, 25:14, 15:14) հաշվով։

Նախորդ երեք առաջնություններում էլ 2010, 2014, 2018 թվականներին անգերազանցելի էին եղել ամերիկացիները։

Բրոնզե մեդալները նվաճել է Ավստրալիայի հավաքականը, որը 95:65 հաշվով պարտության է մատնել Կանադայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English