23:02  ,  2 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ 5 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակիչում մրցակիցներին հաղթել են 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 52 կգ քաշային Էրիկ Առստամյանը,  60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում