21:52  ,  2 հոկտեմբերի, 2022

«Ատալանտան» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։

«Ատալանտան» 20 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին» եւ երկրորդն է։ «Ֆիորենտինան» 11-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 1:0 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով