22:04  ,  2 հոկտեմբերի, 2022

Նովակ Ջոկովիչը՝ Թել Ավիվի մրցաշարի հաղթող

Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Թել Ավիվի (Իսրայել) ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։

Նովակ Ջոկովիչը նվաճեց 89-րդ տիտղոսը կարիերայում։

Թել Ավիվի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 949 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում