16:23  ,  2 հոկտեմբերի, 2022

«Լացիոն» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Սպեցիային»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

«Լացիոյից» աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին, իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին, դուբլի հեղինակ դարձավ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

«Լացիոն» 17 միավորով երրորդն է, «Սպեցիան»  12-րդն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լացիո» - «Սպեցիա»՝ 4:0 (տեսանյութ)

Մատիա Ցականյի, 12, Ալեսիո Ռոմանյոլի, 24, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 62, 90+1

Չիրացրած 11մ՝ Չիրո Իմոբիլե («Լացիո»), 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English