12:21  ,  2 հոկտեմբերի, 2022

Արտետա․ Այսպիսի հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ եւ առաջին տեղը վստահություն է ներշնչում

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում եւ առաջին տեղը Պրեմիեր լիգայում։

«Այսպիսի հաղթանակը լրացուցիչ տվյալներ է տալիս մեր մարզչական շտաբին եւ ֆուտբոլիստների, նաեւ վստահություն է ներշնչում, որ կարող ենք այսքան լավ խաղալ հզոր մրցակցի դեմ։ Միշտ հրաշալի է տեսնել թիմին մրցաշարային աղյուսակի առաջին տեղում, դա տալիս է ոգեւորություն եւ լավ զգացողություններ, բայց մենք չենք կորցնում կենտրոնացումը։ Մենք ունենք շատ համեստ եւ հաղթանակների ծարավ թիմ։

Դեռ շատ բաներ պետք է կատարելագործել մեր խաղում։ Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք։ Չեմպիոնի ֆավորիտները շատ են»,- Արտետայի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։

«Արսենալը» 8 խաղում վաստակել է 21 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 7 խաղից հետո ունի 17 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում