11:28  ,  2 հոկտեմբերի, 2022

Չավին գերազանցել է Զիդանի ռեկորդը

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի արտագնա խաղում «Մալյորկայի» նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի ռեկորդը։

Կատալոնական թիմը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է առանց պարտության 18 անընդմեջ արտագնա հանդիպում՝ 13 հաղթանակ, 5 ոչ ոքի։

2016-ին «Ռեալը» Զիդանի ղեկավարությամբ 17 անընդմեջ արտագնա հանդիպումների (13 հաղթանակ, 4 ոչ ոքի) շարք էր ունեցել Իսպանիայի առաջնությունում։

Հաջորդ արտագնա խաղում «Բարսելոնան» հոկտեմբերի 16-ին Մադրիդում կմրցի «Ռեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում