00:58  ,  2 հոկտեմբերի, 2022

ՊՍԺ-ն ուժեղ էր «Նիցայից», Մեսիի եւ Մբապեի գոլերը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը խաղաց «Նիցայի» հետ։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը ծանր պայքարում առավելության հասավ 2:1 հաշվով։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Հյուրերը կարողացան խփել պատասխան գոլը 47-րդ րոպեին։ Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Գաետան Լաբորդեն։

ՊՍԺ-ի հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին։

Փարիզյան թիմը 8 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող «Մարսելից»։ «Նիցան» 13-րդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

ՊՍԺ - «Նիցա»՝ 2:1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 29, Կիլիան Մբապե, 83 -  Գաետան Լաբորդե, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով