23:04  ,  1 հոկտեմբերի, 2022

ATP-250. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Թել Ավիվում (Իսրայել) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ եւ հաղթանակ տարավ 6:1, 7:6 (7:3) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կոնստան Լետիենի եւ խորվաթ Մարին Չիլիչի դիմակայության հաղթողը։

Ջոկովիչը Թել Ավիվի մրցաշարում պարտության էր մատնել նաեւ իսպանացի Պաբլո Անդուխարին եւ կանադացի Վաշեկ Պոսպիշիլին։

Թել Ավիվի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 949 հազար դոլար է։ Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով