20:01  ,  1 հոկտեմբերի, 2022

«Լիվերպուլը» չհաղթեց «Բրայթոնին», «Չելսին» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում մրցեց «Բրայթոնի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3:

«Բրայթոնի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։ «Լիվերպուլից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Սեփական դարպասը գրավեց «Բրայթոնի» անգլիացի պաշտպան Ադամ Ուեբսթերը։

7 խաղից հետո «Բրայթոնը» 14 միավորով չորրորդն է, «Լիվերպուլը» 9-րդն է՝ 10 միավոր։

«Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

«Չելսին» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Քրիսթալ Փելասը» 16-րդն է՝ 6  միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 3:3 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 33, 54, Ադամ Ուեբսթեր, 63, ինքնագոլ -  Լեանդրո Տրոսարդ, 4, 18, 83

«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)

Օդսոն Էդուարդ, 7 - Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 38, Քոնոր Գալագեր, 90

«Ֆուլհեմ» - «Նյուքասլ»՝ 1:4

Բոբի Ռիդ, 88 - Կալում Ուիլսոն, 11, Միգել Ալմիրոն, 33, 57, Շոն Լոնգստաֆ, 43

Հեռացում՝ Նատանիել Չալոբա («Ֆուլհեմ»), 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս