19:30  ,  1 հոկտեմբերի, 2022

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում կընդունի «Ռոմային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ինտեր»․ Հանդանովիչ, Շկրինյար, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Ասլանի, Չալհանօգլու, Դիմարկո, Լաուտարո Մարտինես, Ջեկո։

«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով