19:24  ,  1 հոկտեմբերի, 2022

«Քյոլնը» Ադամյանի հետ հաղթեց «Բորուսիային», «Ունիոնը» պարտվեց, բայց մնաց առաջին տեղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Քյոլնը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ հաղթանակ տարավ 3:2 հաշվով։ Խաղին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։

«Քյոլնը» 13 միավորով 7-րդն է, «Բորուսիան» չորրորդն է՝ 15 միավոր։ Նույնքար միավոր ունի երրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան»։

Առաջատար «Ունիոն Բեռլինը» հյուրընկալվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ պարտւթյուն կրեց 0:2 հաշվով։

«Ունիոն Բեռլինը» 17 միավորով մնաց առաջին տեղում։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Ֆրայբուրգը», որը 2:1 հաշվով պարտության մատնեց «Մայնցին»։ «Այնտրախտը» 5-րդն է՝ 14 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Քյոլն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3:2 (տեսանյութ)

Ֆլորիան Կայնց, 53, Շտեֆեն Տիգես, 56, Դեյան Լյուբիչիչ, 71 -  Յուլիան Բրանդտ, 31, Բենո Շմից, 78, ինքնագոլ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Ունիոն Բեռլին»՝ 2:0

Մարիո Գյոտցե, 12, Իեսպեր Լինդստրյոմ, 42

Հեռացում՝ Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ»), 69, երկրորդ դեղին քարտ

«Ֆրայբուրգ» - «Մայնց»՝ 2:1

Միխայել Գրեգորիչ, 3, Դանիել-Կոֆի Կիերե, 37 - Աարոն Կարիկոլ, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում