18:55  ,  1 հոկտեմբերի, 2022

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 5:1

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում» ընդունեց «Ալաշկերտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։

«Փյունիկից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, դուբլի հեղինակ դարձավ վենեսուելացի կիսապաշտպան Ալեխանդեր Գոնսալեսը։ «Ալաշկերտից» հաշվի տարբերությունը կրճատեց կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը։

 «Ալաշկերտը» 18 միավորով երրորդն է, մեկ հանդիպում քիչ անցկացրած «Փյունիկը» չորրորդն է՝ 15 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 5:1

Յուսուֆ Օտուբանջո,  13, Հովհաննես Հարությունյան, 40, 11մ, Լուկա Յուրիչիչ, 51, Ալեխանդրո Գոնսալես, 79, 82  -  Բլադիմիր Դիաս, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով