14:24  ,  1 հոկտեմբերի, 2022

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտի ծառայություններով, հաղորդում է Calciomercato-ն։

Իտալական ակումբը գրավիչ պայմաններ կառաջարկի 23-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt.com-ը Դիոգու Դալոտի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դիոգու Դալոտը հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հետ մասնակցել է 8 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում