11:18  ,  1 հոկտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդ․ Կարծում եմ՝ փողը կարեւոր է բոլորի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանը պատմել է փողի նկատմամբ իր մոտեցման մասին։

«Երբ փոքր տղա էի, բոլորի նման երազում էի դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը եւ գումար վաստակել։ Հիմա անում եմ դա։ Կարծում եմ՝ փողը կարեւոր է բոլորի համար։

Ինչքան հնարավոր է շատ վաստակելը գլխավորը չէ, բայց ամեն դեպքում՝ եթե նույն աշխատանքի համար 5 հազար նորվեգական կրոնի փոխարեն առաջարկում են 10 հազար, կընտրեք երկրորդը։

Ես երազում էի խաղալ ֆուտբոլ եւ դրա շնորհիվ վաստակած գումարով ապրել մինչեւ կյանքի վերջ»,- Հոլանդի խոսքը մեջբերում է Times Sport-ը։

Այս ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված 22-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը մոտ 350 հազար ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս