00:47  ,  1 հոկտեմբերի, 2022

«Մարսելը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Մարսելը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Անժեի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Ժոնատան Կլոսը, կոլումբացի հարձակվող Լուիս Սուարեսը եւ բրազիլացի կիսապաշտպան Ժերսոնը։

«Մարսելը» 23 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավորով գերազանցեց չեմպիոն ՊՍԺ-ին, որը 1 խաղ քիչ է անցկացրել։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Անժե» - «Մարսել»՝ 0:3 (տեսանյութ)

Ժոնատան Կլոս, 35, Լուիս Սուարես, 50, Ժերսոն, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով