23:29  ,  30 սեպտեմբերի, 2022

«Հալ Սիթին» հեռացրեց Արվելաձեին

Անգլիական «Հալ Սիթին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է վրացի Շոթա Արվելաձեին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա մասնագետը «Հալ Սիթին» գլխավորում էր 2022թ․ հունվարից։ Նրա ղեկավարությամբ թիմը Չեմպիոնշիփի ընթացիկ առաջնության 10 խաղում վաստակել է 11 միավոր եւ 20-րդ տեղում է։

Արվելաձեն 2017-2020-ին եղել է ուզբեկական «Պախտակորը», հետագայում գլխավորել է իսրայելական «Մաքաբի Թել Ավիվը», թուրքական «Տրաբզոնսպորը», «Կասիմփաշան» եւ «Կայսերիսպորը»։ Արվելաձեն եղել է նաեւ հոլանդական «ԱԶ Ալկմարի» երկրորդ մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում