22:10  ,  30 սեպտեմբերի, 2022

Յուրգեն Կլոպ․ Առաջիկա 6 շաբաթը շատ կարեւոր կլինի «Լիվերպուլի» համար

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հագեցած օրացույցի մասին։

«Չգիտեմ՝ ինչպես կազդի աշխարհի առաջնությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի վրա։ Նրանք կվերադառնան եւ մեկ շաբաթվա հանգստից հետո կվերսկսի Անգլիայի առաջնությունը, բայց սովորաբար խոշոր մրցաշարից հետո ֆուտբոլիստը հանգստանում է 2-3 շաբաթ։ Եթե ֆուտբոլիստը խաղա եզրափակիչում, նա հանգստի մի քանի օր կունենա։

Իսկապես, շատ երկար ու հագեցած մրցաշրջան է։ Չեմ կարծում, որ լավ գաղափար է, բայց ունենք այն, ինչ ունենք։ 

Առաջիկա 6 շաբաթը շատ կարեւոր կլինի մեր թիմի համար։ Այնքան էլ հաջող չենք սկսել մրցաշրջանը՝ բացատրելի եւ անբացատրելի պատճառներով։ Դա արդեն անցյալում է։ Հիմա պետք է նորից սկսել եւ մինչեւ աշխարհի առաջնություն միավորներ վաստակել»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 6 խաղից հետո «Լիվերպուլը» 9 միավորով 8-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում