21:23  ,  30 սեպտեմբերի, 2022

«Ուրարտուն» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

90-րդ րոպեին հաշիվը բացեց 28-ամյա ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը։ Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 22-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Լեոն Սաբուան։

«Ուրարտուն» 19 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» է, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Արարատը» 7-րդն է՝ 8 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Արարատ» - «Ուրարտու»՝ 0:2

Դմիտրո Խլյոբաս, 90, Լեոն Սաբուա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով