20:26  ,  30 սեպտեմբերի, 2022

Գաբրիել Ժեզուսը՝ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու պատճառների մասին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» Լոնդոնի «Արսենալ» ամռանը տեղափոխված 25-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը պատմել է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հեռանալու պատճառների մասին։

«Խնդիրը Գվարդիոլայի պատկերացումներն ու պահանջներն էին։ Որոշ ժամանակ ես ընդունում էի դրանք, բայց եկավ պահը, երբ հասկացա, որ ցանկանում եմ նոր բան փորձել։ Ես շնորհակալություն հայտնեցի Գվարդիոլային, եւ նա հասկացավ։

«Արսենալում» ամեն ինչ այլ կերպ է։ Ֆուտբոլն այլ է, խաղացողներն ուրիշ են, խաղի նկատմամբ մոտեցումներն այլ են։ «Մանչեսթեր Սիթիում» ամեն ինչ տարբերվում էր։ Հարձակվողը այսքան հաճախ չէր ստանում գնդակ»,- Գաբրիել Ժեզուսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած 5,5 տարում Գաբրիել Ժեզուսը մասնակցել է 236 հանդիպման, խփել 95 գոլ, կատարել 46 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում