19:09  ,  22 հոկտեմբերի, 2012

Շոու` «Շախտյոր» - «Չելսի» խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Շախտյոր» - «Չելսի» խաղից առաջ երկրպագուների մասնակցությամբ շոու կկազմակերպվի: Ակումբի պաշտոնական կայքում երկրպագուներին կոչ է արվել ավելի շուտ գալ մարզադաշտ, որպեսզի վերջիններս հասցնեն պատրաստվել ներկայացմանը:

«Դոնբաս Արենայի» յուրաքանչյուր նստելատեղի վրա դրված կլինեն հատուկ պաստառներ, որոնք երկրպագուները պետք է բարձրացնեն խաղի մեկնարկից առաջ:

Հիշեցնենք, որ  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Շախտյոր» - «Չելսի» խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում