Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօերն Լուիս Կամպոսը սխալ է համարում 2017-ին բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին միասին ձեռք բերելը։ Նրանք խաղում են նույն դիրքում եւ ունեն լարված հարաբերություններ։
«Անցյալում ակումբը սխալ է արել՝ նույն դիրքի համար ձեռք բերելով համարժեք խաղացողների։
Պետք է ընդունել, որ ամառային տրանսֆերային արշավը հաջող չէր, քանի որ առանցքային դիրքերում ունենք խաղացողների պակաս, բայց այլ դիրքերում ունենք մի քանի հավասարազոր կատարողներ»,- Կամպոսի խոսքը մեջբերում է dailymail-ը։
Նեյմարի համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո, Մբապեի համար «Մոնակոյին»՝ 180 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում