18:25  ,  30 սեպտեմբերի, 2022

Կրամնիկ․ Վստահ եմ, որ Կարլսենը դեռ կմասնակցի տիտղոսի համար պայքարին

Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը մեկնաբանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի որոշումը հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ մրցամարտից հրաժարվելու վերաբերյալ։

«Մենք սովորել ենք, որ աշխարհի չեմպիոնն ու վարկանիշով առաջատարը Մագնուս Կարլսենն է, բայց միշտ չէ այդպես եղել։ Այո, սկզբում անսովոր կլինի, բայց որեւէ խնդիր շախմատային աշխարհում չի առաջացնի։

Հույս ունեմ, որ Յան Նեպոմնյաշչին կհաղթի Դին Լիրենին եւ կդառնա աշխարհի չեմպիոն։ Կարլսենը հրաժարվել է տիտղոսից եւ ունի դրա իրավունքը։

Մագնուսը կշարունակի մասնակցել սուպերմրցաշարերի եւ ձգտել 2900 վարկանիշի։ Վստահ եմ, որ Կարլսենը դեռ կվերադառնա աշխարհի չեմպիոնական մրցախաղերի եւ կմասնակցի տիտղոսի համար պայքարին»,- Կրամնիկի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Դին Լիրենի եւ Յան Նեպոմնյաշչու մրցամարտը տեղի կունենա հաջորդ տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում