17:53  ,  30 սեպտեմբերի, 2022

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր ԲԿՄԱ-ից

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 8-րդ րոպեին խփեց հարձակվող Մաիլսոն Լիման։

«Արարատ-Արմենիան» 19 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է «Ալաշկերտից»։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում