16:34  ,  30 սեպտեմբերի, 2022

«Բարսելոնայի» գլխավոր թիմի ընդհանուր աշխատավարձն ավելացել է 138 միլիոն եվրոյով

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր թիմի խաղացողների եւ մարզչական շտաբի աշխատավարձն այս մրցաշրջանում կազմում է 656 միլիոն եվրո, հաղորդում է Catalunya Radio-ն։

Անցած մրցաշրջանի համեմատ, կատալոնական թիմի ընդհանուր աշխատավարձն ավելացել է 138 միլիոն եվրոյով։

656 միլիոն եվրոն երկրորդ ցուցանիշն է «Բարսելոնայի» պատմության մեջ։ Ավելի բարձր ցուցանիշ գրանցվել է 2018-2019 թվականների մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում