15:52  ,  30 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Եզրափակիչում՝ ԱՄՆ - Չինաստան

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հավաքականները կվիճարկեն բասկետբոլի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ավարտին մոտեցող առաջնության կիսաեզրափակիչում ամերիկացիները 83:43 (27:7, 18:14, 22:8, 16:14) հաշվով առավելության հասան Կանադայի թիմի նկատմամբ։

Չինաստանի հավաքականը կիսաեզրափակիչում մրցեց ավստրալացիների հետ եւ հաղթեց 61:59 (13:17, 23:17, 11:14, 14:15) հաշվով։

Եզրափակիչն ու երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենան հոկտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում