15:16  ,  30 սեպտեմբերի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը (ֆոտո, վիդեո)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 

24-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 2 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Մարկուս Ռեշֆորդը կարիերայում երկրորդ անգամ արժանացավ այս մրցանակին։ Նախորդ անգամ նա ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 2019թ․ հունվարին։ 

Մրցանակին հավակնում էին նաեւ․

Ֆիլիպ Բիլինգ («Բորնմուտ»)՝ 2 գոլ 2 խաղում

Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 3 գոլային փոխանցում 2 խաղում

Պիեր-Էմիլ Հոյբերգ («Տոտենհեմ»)՝ 1 գոլ, 1 գոլային փոխանցում 2 խաղում

Ալեքս Իվոբի («Էվերտոն»)՝ 1 գոլային փոխանցում 2 խաղում

Ջեյքոբ Ռեմզի («Աստոն Վիլա»)՝ 1 գոլ, 1 գոլային փոխանցում 2 խաղում

Լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս