14:31  ,  30 սեպտեմբերի, 2022

Աղասուց եւ Սամփրասից հետո առաջին անգամ ATP-ի աղյուսակի առաջին 2 տեղերը կզբաղեցնեն նույն երկրի թենիսիստներ

22 տարում առաջին անգամ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի առաջին երկու տեղերը կզբաղեցնեն նույն երկրի ներկայացուցիչները։

Սեուլի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի պարտության շնորհիվ, երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հաջորդ շաբաթ կբարձրանա երկրորդ տեղ, իսկ առաջին տեղը կպահպանի իսպանացի Կառլոս Ալկարասը։

Նախորդ անգամ նույն երկրից ամերիկացիներ Անդրե Աղասին ու Փիթ Սամփրասն էին 2000 թվականին զբաղեցրել ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին երկու տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում