13:43  ,  30 սեպտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդի հայր․ Կարծում եմ՝ որդիս ցանկանում է հանդես գալ նաեւ Իսպանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը ենթադրություն է արել, որ որդին կցանկանա կարիերայի ընթացքում հանդես գալ բոլոր ուժեղագույն լիգաներում։

«Ես կարծում եմ՝ Էրլինգը ցանկանում է հանդես գալ նաեւ Իսպանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում։ Ամեն առաջնությունում նա կարող է մնա երեք-չորս տարի։ 2,5 տարի անցկացնելով Բունդեսլիգայում, նա կարող է երկու-երեք մրցաշրջան էլ խաղալ Մանչեսթերում, հետո մյուս ուժեղագույն լիգաներում»,- Հոլանդ ավագի խոսքը մեջբերում է The Times-ը։

Ալֆ-Ինգե Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ է։

Էրլինգ Հոլանդը մինչեւ Անգլիա տեղափոխվելը հանդես է եկել նորվեգական «Բրյունեում» եւ «Մոլդեում», ավստրիական «Զալցբուրգում» եւ գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English