12:30  ,  30 սեպտեմբերի, 2022

Աշխարհի երկրորդ ռակետի անսպասելի պարտությունը

Աշխարհի երկրորդ ռակետ Կասպեր Ռուուդն անսպասելի պարտություն է կրել Սեուլում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Նորվեգացի թենիսիստը մրցել է ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ։ Համաշխարհային դասակարգման 56-րդ համարն առավելության է հասել 6:2, 3:6, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 57 րոպե։

Կիսաեզրափակիչում Նիշիոկայի մրցակիցը կլինի ամերիկացիներ Մաքենզի Մաքդոնալդսի եւ Ալեքսանդր Կովաչեւիչի դիմակայության հաղթողը։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կանադացի Դենիս Շապովալովը եւ ամերիկացի Ջենսոն Բրուքսբին։

Սեուլի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս