10:15  ,  30 սեպտեմբերի, 2022

Երևանում մեկնարկել է հոկեյի մրցաշար

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է հոկեյի մրցաշարը:

Բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարում ներկայանում են «Ереванские львы», Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Акулы» և ՌԴ-ից Հայաստան ժամանած «Перцы» թիմերը, հաղորդում է yerevan.am-ը։

Կարևորելով մրցաշարի անցկացումը՝ Երևանի փոխքաղաքապետն ու «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենը հաջողություն են մաղթել մասնակիցներին:

Մրցաշարի մասնակիցներին իրենց ելույթներով ողջունել են գեղասահքի դպրոցի աշակերտները։ Մրցաշարի ավարտին թիմերը կստանան գավաթներ, մեդալներ և դիպլոմներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում