23:36  ,  29 սեպտեմբերի, 2022

ԵԱ․ Արման Արզումանյանը և Դավիթ Սաֆարյանը հաղթանակներ են տարել

Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող մրցելույթներն Իտալիայում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Հաղթանակներ են տարելի 48 կգ քաշային Արման Արզումանյանը և 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Առաջին օրը հաղթանակ էին տարել նաև 70 կգ քաշային Երանոս Օհանյանն ու 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում