22:44  ,  29 սեպտեմբերի, 2022

ԱԱ-2022. «Ռեալը» ներկայացված կլինի լիարժեք մեկնարկային կազմով

Նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում Մադրիդի «Ռեալի» առնվազն 11 ֆուտբոլիստ ներկայացված կլինի ազգային թիմերի մեկնարկային կազմերում, հաղորդում է իսպանական Marca-ն։

Դարպասապահ․ Կուրտուա (Բելգիա)։

Պաշտպաններ․ Ռյուդիգեր (Գերմանիա), Միլիտաո (Բրազիլիա), Կարվախալ (Իսպանիա), Մենդի (Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ․ Տչուամենի (Ֆրանսիա), Մոդրիչ (Խորվաթիա), Վալվերդե (Ուրուգվայ)։

Հարձակվողներ․ Ռոդրիգո (Բրազիլիա), Վինիսիուս (Բրազիլիա), Բենզեմա (Ֆրանսիա)։

«Ռեալից» Ֆրանսիայի հավաքականում հանդես կգա նաեւ կիսապաշտպան Կամավինգան, Բելգիայի հավաքականում՝ հարձակվող Էդեն Ազարը, Իսպանիայի հավաքականում՝ հարձակվող Մարկո Ասենսիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում