22:05  ,  29 սեպտեմբերի, 2022

Թալանել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստի առանձնատունը

Թալանել են Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի առանձնատունը, որը գտնվում է Չեշիր կոմսության Ուիլմսլոու քաղաքում, հաղորդում է The Sun-ը։

Այդ երեկո տանն են եղել նաեւ ֆուտբոլիստի հարսնացուն եւ մեկ տարեկան երեխան։ Գողության մասին նրանք իմացել են, երբ հայտնաբերել թանկարժեք իրերի եւ զարդերի կորուստը։ Ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն, ընթանում է հետաքննություն։

Օքսլեյդ-Չեմբերլենի տան հարեւանությամբ են գտնվում նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանի եւ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի տները։ Նույն թաղամասում է ապրում նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։

Այս տարի Անգլիայի արեւմուտքում թալանել էին նաեւ Պոլ Պոգբայի, Վիկտոր Լինդելյոֆի եւ Ջեսի Լինգարդի առանձնատները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում