21:17  ,  29 սեպտեմբերի, 2022

Տոնի Կրոսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հրաժարվել է քննարկել ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգումը, հաղորդում է իսպանական AS-ը։

Հաջորդ ամռանը 32-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Չի բացառվում, որ Տոնի Կրոսը հայտարարի կարիերան ավարտելու մասին։

Արքայական ակումբն արդեն սկսել է փոխարինող փնտրել կիսապաշտպանությունում նրա տեղը։

Կրոսը «Ռեալում» է հանդես գալիս 2014 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում