20:19  ,  29 սեպտեմբերի, 2022

Փարիզ-2024․ Փոփոխություններ ըմբշամարտի մրցաշարի ուղեգրերի բաշխման գործընթացում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի բաշխման գործընթացը:

Նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում նախկին 6 ուղեգրի փոխարեն կխաղարկվի 5-ը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Ուղեգրեր կնվաճեն 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված ըմբիշներից մեկը: Նրանք ևս մեկ գոտեմարտ կանցկացնեն և հաղթողը կնվաճի 5-րդ ուղեգիրը:

Մայրցամաքային վարկանիշային մրցաշարերում փոփոխություններ չկան: Ուղեգիր են նվաճում եզրափակիչի մասնակիցները:

Համաշխարհային վարկանիշային մրցաշարում նախկինում ուղեգրեր էին նվաճում միայն եզրափակչի մասնակիցները, հիմա բրոնզե մեդալակիրը ևս հնարավորություն կունենա ուղևորվել Փարիզ: Այստեղ երկու բրոնզե մեդալակիրները կպայքարեն և լավագույն երրորդ տեղը գրավածը կնվաճի քաշային կարգի երրորդ ուղեգիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում