19:08  ,  29 սեպտեմբերի, 2022

Սվետլանա Մանուկյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում ավարտված պարածանրամարտի Եվրոպայի բաց առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սվետլանա Մանուկյանը` նվաճելով բրոնզե մեդալ: Գյումրեցի մարզուհու համար սա առաջին միջազգային մրցաշարն էր, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանը, հանդես գալով 61 կգ քաշային կարգում, Եվրոպայի մայրցամաքային առաջնությունում զբաղեցրել է 5-րդ, իսկ Եվրոպայի բաց առաջնությունում՝ 6-րդ տեղը:

Պարածանրորդ Հարություն Մխիթարյանն անհատական մրցապայքարին չի կարողացել մասնակցել կորոնավիրուսային թեստի դրական պատասխանի պատճառով:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պարածանրամարտի հավաքականը հանդես է եկել թիմային խառը մրցապայքարում։ Պատվիրված 223.152 միավորից Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են վաստակել միայն 82.460 միավոր եւ չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Մայրցամաքային առաջնություններից հետո Հայաստանի ներկայացուցիչները դեկտեմբերի 10-19-ն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցելու են աշխարհի գավաթի խաղարկությանը, որը նույնպես վարկանիշային է լինելու 2024 թվականի Փարիզի Պարաօլիմպիկ խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում