Ռուսական Առաջին լիգայի (Ֆուտբոլային ազգային լիգա) սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերին Արթուր Գալոյանը դարձել է 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Ալանիան» 11 տուրից հետո 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Սեպտեմբերին տեղի ունեցած 4 խաղում «Ալանիան» տարել է 2 հաղթանակ, 2 հանդիպում էլ ավարտել է ոչ ոքի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում