18:21  ,  29 սեպտեմբերի, 2022

Ռոնալդուն կարիերան կավարտի 40 տարեկանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կավարտի 40 տարեկանում։ Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն։

«Որդիս ունի ցանկություն խաղալ մինչեւ 40 տարեկան։ Այդպես էլ կլինի»,- Դոլորեշ Ավեյրուի խոսքը մեջբերում է esporte.ig.com.br-ն։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս