17:28  ,  29 սեպտեմբերի, 2022

Բասկետբոլի կանանց ԱԱ․ Կիսաեզրափակիչի զույգերը (տեսանյութ)

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող բասկետբոլի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը․ Ավստրալիա - Չինաստան, ԱՄՆ - Կանադա։

Քառորդ եզրափակիչում Չինաստանի հավաքականը 85:71 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացիներին, Ավստրալիան պայքարից դուրս է թողել Բելգիային՝ 86։69։

Ավելի վաղ ամերիկացիները 88:55 հաշվով հաղթել էին Սերբիայի հավաքականին, կանադացիները՝ Պուերտո Ռիկոյի թիմին (79:60)։

Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում