16:34  ,  29 սեպտեմբերի, 2022

Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային գինը բարձրացել է 20 միլիոն եվրոյով

Իտալական «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրոյից հասել է 35 միլիոն եվրոյի, հաղորդում է Transfermarkt.com-ը։

21-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Խվիչա Կվարացխելիան այս ամռանն է Բաթումիի «Դինամոյից» տեղափոխվել «Նապոլի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում