15:37  ,  29 սեպտեմբերի, 2022

Մբապեն ու Նեյմարը փորձում են հարթել տարաձայնությունները

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու Նեյմարը փորձում են հարթել տարաձայնություններն ու լարվածությունը, գրում է L’Équipe-ը։ Նրանց հարաբերությունները մնում են սրված։

Ֆրանսիացի հարձակվողի մեծամտությունը հունից հանում է բրազիլացի ֆուտբոլիստին։ Նրանց կոնֆլիկտը սկսվել է օգոստոսին, երբ 11-մետրանոցների իրացնող նշանակվեց Մբապեն, որը նաեւ մշտապես փոխանցումներ է պահանջում Նեյմարից եւ Մեսիից, իսկ ինքը պարբերաբար խուսափում է բարենպաստ դիրքերում գնդակը զիջել թիմակիցներին։

Վերջերս էլ Նեյմարը հրաժարվել էր պատասխանել Մբապեի հետ լարված հարաբերությունների մասին հարցին՝ ակնարկելով, որ եթե խոսի տհաճ բաներ կասի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում