13:24  ,  29 սեպտեմբերի, 2022

Տոնի Կրոսը նշել է ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտին

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ է համարում Բրազիլիայի հավաքականին։

«Բրազիլիայի հավաքականում խաղում է «Ռեալի» երեք կամ չորս խաղացող։ Ես նրանց տեսնում եմ ամեն օր։ Նրանք գերազանց մարզավիճակում են։

Նախորդ հանդիպումներում էլ Բրազիլիան հրաշալի խաղ ցուցադրեց եւ միայն հաղթանակներ ունի։ Նրանց կազմում ընդգրկված են ֆիզիկապես եւ տեխնիկապես գերազանց պատրաստված ֆուտբոլիստներ։ Կարծում եմ՝ աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը Բրազիլիայի հավաքականն է»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում