12:50  ,  29 սեպտեմբերի, 2022

«Չելսին» կմիանա Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար պայքարին

Լոնդոնի «Չելսին» կմիանա Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար պայքարին, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Ջուդ Բելինգեմին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Բելինգեմը 2020թ․ ամռանն է «Բիրմինգեմից» տեղափոխվել «Բորուսիա» 25 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English