Լոնդոնի «Չելսին» կմիանա Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար պայքարին, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։
Ջուդ Բելինգեմին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Բելինգեմը 2020թ․ ամռանն է «Բիրմինգեմից» տեղափոխվել «Բորուսիա» 25 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում