11:12  ,  29 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Կիսաեզրափակիչում՝ ԱՄՆ - Կանադա (տեսանյութ)

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող բասկետբոլի կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են ԱՄՆ-ի եւ Կանադայի հավաքականները։

Քառորդ եզրափակիչում ամերիկացիները 88:55 հաշվով պարտության են մատնել Սերբիայի հավաքականին, կանադացիներն ուժեղ էին Պուերտո Ռիկոյի թիմից՝ 79:60։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Բելգիան ու Ավստրալիան եւ Չինաստանն ու Ֆրանսիան։

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում