Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող բասկետբոլի կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են ԱՄՆ-ի եւ Կանադայի հավաքականները։
Քառորդ եզրափակիչում ամերիկացիները 88:55 հաշվով պարտության են մատնել Սերբիայի հավաքականին, կանադացիներն ուժեղ էին Պուերտո Ռիկոյի թիմից՝ 79:60։
Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Բելգիան ու Ավստրալիան եւ Չինաստանն ու Ֆրանսիան։
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 1-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում