09:49  ,  29 սեպտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության ֆավորիտների տասնյակը

Բրազիլիայի հավաքականը Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտն է՝ Goal.com-ի վարկածով։

Ֆավորիտների տասնյակում են նաեւ աշխարհի չեմպին Ֆրանսիան, Ամերիկայի գավաթակիր Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան, Անգլիան, Նիդեռլանդները, Բելգիան, Դանիան ու Պորտուգալիան։

Ամենացածր հնարավորություններն ունեն Սաուդյան Արաբիան, Ավստրալիան ու Թունիսը։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում