22:56  ,  28 սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ն ու «Ռոման» կվերանայեն Վեյնալդումի տրանսֆերի պայմանները

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու իտալական «Ռոման» կվերանայեն հոլանդացի կիսապաշտպան ժորժինյո Վեյնալդումի տրանսֆերի պայմանները, հաղորդում է Calciomercato-ն։

Վեյնալդումը մեկ տարվա վարձակալությամբ է տեղափոխվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ։ ՊՍԺ-ն շարունակում է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի 50 տոկոսը։

Հաջորդ ամռանը «Ռոման» նրա տրանսֆերը պետք է ձեռք բերի 10 միլիոն եվրոյով։ Օգոստոսին Վեյնալդումը մարզման ժամանակ ստացել էր սրունքի կոտրված եւ այս տարի այլեւս խաղադաշտ դուրս չի գա։ Այդ պատճառով ակումբները կվերանայեն գործարքը եւ իտալական ակումբն ավելի ցածր գին կվճարի նրա  տրանսֆերի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում