21:45  ,  28 սեպտեմբերի, 2022

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Յան Օբլակին

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» 29-ամյա սլովենացի դարպասապահ Յան Օբլակին, հաղորդում է Manchester Evening Standart-ը։

Անգլիական ակումբը փոխարինող է փնտրում 35-ամյա ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

«Տոտենհեմում» քննարկում են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի թեկնածությունը։

Յան Օբլակի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Նրա հրաժարագինը 120 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս